Բլինկենը մտադիր է քննարկել Իրանի հարցը մերձավորարևելյան շրջագայության ընթացքում

Բլինկենը մտադիր է քննարկել Իրանի հարցը մերձավորարևելյան շրջագայության ընթացքում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր առաջիկա մերձավորարևելյան շրջագայության ընթացքում մտադիր է քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը։  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով փոխպետքարտուղարի օգնական Յաել Լեմպերտը հատուկ ճեպազրույցում։

Բլինկենի ուղևորությունը կտևի մարտի 26-ից 30-ը: Այն կսկսվի Իսրայելից, որտեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կհանդիպի հրեական պետության ղեկավարության հետ։ Այնուհետեւ նա կմեկնի Ռամալլա, որտեղ բանակցություններ կվարի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Դրանից հետո պետքարտուղարը կայցելի Մարոկկո եւ Ալժիր։

«Ես ակնկալում եմ, որ Իրանի թեման կքննարկվի մեր բոլոր կանգառներում։ Սա, ինչպես գիտեք, մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանում մեր բոլոր գործընկերների համար»,- ասաց նա։ Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA) կգտնվի բանակցությունների օրակարգի առաջին տեղում:

Մյուս թեմաներից, որոնք պետքարտուղարը կբարձրացնի իր այցի ընթացքում, դիվանագետն առանձնացրել է Եմենը, Սիրիան, Ուկրաինան, Եթովպիան, ինչպես նաև համաշխարհային էներգետիկ շուկաները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում