Տղամարդը դուրս է եկել շենքի պատշգամբ ու ինքնաձիգից կրակ բացել

Տղամարդը դուրս է եկել շենքի պատշգամբ ու ինքնաձիգից կրակ բացել

Մերձմոսկովյան շրջանում բազմահարկ բնակելի շենքի պատշգամբից տղամարդը ավտոմատից կրակ է բացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները:

«Մի տղամարդ ինքնաձիգից կրակ է բացել բազմահարկ բնակելի շենքի պատշգամբից։ Միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզվում են»,- ասել է աղբյուրը։

Իր հերթին, Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել պայթյունի նմանվող ձայների մասին:

«Տեղում են գտնվում ոստիկանության աշխատակիցները, դեպքի հանգամանքները պարզվում են։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»,–ասել են մամուլի ծառայությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում