Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49500-ը
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49,5 հազարը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։
Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգում և հարակից պետություններում, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ ստորգետնյա ցնցումների հետևանքով լուրջ ավերածություններ են տեղի ունեցել, հազարավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել։
Կարծիքներ