Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրել Է 100 մլն եվրո վարկի համաձայնագիր

Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրել Է 100 մլն եվրո վարկի համաձայնագիր

Մոլդովան Եվրամիության հետ ստորագրել Է 100 միլիոն եվրո վարկի համաձայնագիր՝ հանրապետության բյուջեի օժանակման նպատակների համար: Հուլիսի 21-ին Քիշնեւի կողմից պայմանագիրը եւ դրա հուշագիրն ստորագրել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սերգեյ Պուշկուցան եւ Մոլդովայի Ազգային բանկի ղեկավար Օկտավիան Արմաշուն, հայտնում Է նախարարության մամուլի ծառայությունը:

«Մոլդովայի կառավարությունը պարտավորվել Է շարունակել ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը, ինչպես նաեւ եվրոպական ստանդարտների անցման բարենորոգումները»,- մեկնաբանել Է պայմանագիրը Պուշկուցան: Փողը կտրամադրվի մեկ տարվա ընթացքում երկու մասով: Առաջին մասնաբաժինը կստացվի հուշագրի ստորագրումից հետո, իսկ երկրորդը՝ կախված կլինի պատավորությունների իրականացումից, նշված Է հաղորդագրության մեջ: Վարկը տրամադրվում Է 15 տարով՝ լողացող տոկոսադրույքով: Այն կախված կլինի այն արժեքից, որով Եվրահանձնաժողովը փողը կփոխառի միջազգային ֆինանսական շուկայում: Մոլդովան նաեւ քննարկում Է 200 միլիոն եվրոյի վարկ Ռուսաստանի հետ: Այդ փողը երկրին թույլ կտա ավելի արագորեն հաղթահարել կորոնավիրուսի համավարկի հարուցած տնտեսական անկման հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում