Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք. Մահացել է մեկ քաղաքացի
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 13-ին կատարվել է 313 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 1 մահ, 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, շաքարային դիաբետ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 104 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 28119 քաղաքացու հետազոտություն, որից 4538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Կարծիքներ