Անչելոտի․ Բենզեման ֆուտբոլային կատարելություն է

Անչելոտի․ Բենզեման ֆուտբոլային կատարելություն է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։

«Կարիմը միայն կենտրոնական հարձակվող չէ, նա հիանալի հարձակողական ֆուտբոլիստ է։ Բենզեման ինչպես գոլեր է խփում, այնպես էլ խաղընկերներին է օգնում հաջողության հասնել և կառուցում է թիմի խաղը։

Նա շատ կարևոր է մեզ համար, և ես Բենզեմային կհամարեմ ֆուտբոլային կատարելություն։ Հենց հիմա նա լավագույն ֆուտբոլիստն է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում