Յոթնյակի արտգործնախարարները պայմանավորվել են նոյեմբերի 7-8-ը Տոկիոյում հանդիպում կազմակերպել
Յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում բանակցությունների ժամանակ պայմանավորվել են նոյեմբերի 7-8-ը Տոկիոյում հանդիպում անցկացնել։ Այս մասին Ճապոնիայի ԱԳՆ-ում լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Ճապոնիայի արտգործնախարարության նոր ղեկավար Յոկո Կամիկավանի նախագահությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո։
«Մեծ յոթնյակի արտգործնախարարների բանակցությունների ժամանակ [Նյու Յորքում] Ճապոնիան հայտարարեց, որ G7-ի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը Ճապոնիայում», - ասել է նախարարության ներկայացուցիչը
Կարծիքներ