Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ Է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ
Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ Է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ:
Շրիվաստավան նշել Է, որ պատվաստանյութի վերաբերյալ տվյալներն անհրաժեշտ են «COVID-19-ի դեմ պատվաստանյութի կիրառման ազգային փորձագիտական խմբին», որը կուսումնասիրի առկա պատվաստանյութերը եւ կորոշի Հնդկաստանում արտադրության համար հնարավորները:
«Փորձագիտական խմբի նպատակն այն Է, որպեսզի Հնդկաստանն ամբողջ աշխարհում բոլոր ընթացիկ ջանքերի ավանգարդում լինի ինչպես Հնդկաստանում, այնպես Էլ ամբողջ աշխարհում COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար հնարավոր պատվաստանյութերի պատրաստման, արտադրության եւ գործարկման գծով»,-ասել Է Շրիվաստավան:
Նա նշել Է, որ Հնդկաստանի ԱԳՆ-ն աջակցություն կցուցաբերի փորձագիտական խմբին՝ արտասահմանում պատվաստանյութեր արտադրողների եւ դրա արտադրությամբ շահագրգռված հնդկական ընկերությունների միջեւ շփումներ հաստատելու ուղղությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 22,2 միլիոն դեպք, ավելի քան 782 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ