Աբասը և Բլինքենը Ռամալլայում բանակցություններ են սկսել Գազայի իրադրության շուրջ

Աբասը և Բլինքենը Ռամալլայում բանակցություններ են սկսել Գազայի իրադրության շուրջ

Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասը Ռամալլահ քաղաքի իր նստավայրում, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափին,  ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է «Ալ Կահիրա ալ Իխբարիա» հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ բանակցությունները կենտրոնացած են Գազայի հատվածի իրադրության և Հորդանանի արևմտյան ափին իրավիճակի սրման վրա։

ԱՄՆ պետքարտուղարը Ռամալլա է ժամանել Իսրայելի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո։ Ներկայումս Բլինքենը հերթական շրջագայության մեջ է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ փորձելով գտնել Գազայի հակամարտության կարգավորման՝ կողմերի համար ընդունելի տարբերակներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում