Ուկրաինայում ռեաբիլիտացիայի հանձնաժողովը արդարացրել է Սերգեյ Փարաջանովին

Ուկրաինայում ռեաբիլիտացիայի հանձնաժողովը արդարացրել է Սերգեյ Փարաջանովին

Ուկրաինայում ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է 50 տարի առաջ բռնաբարության մեղադրանքով դատապարտված կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը։

Դրոբովիչի խոսքով՝ Փարաջանովի ռեաբիլիտացիայի մասին որոշումը ընդունվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին:

Ազգային հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է Փարաջանովին հետապնդելու և դատապարտելու քաղաքական դրդապատճառի առկայությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում