Թուրքիայում ուսանողներ են ձերբակալել «ազատություն» գրությամբ գրաֆիտիների համար

Թուրքիայում ուսանողներ են ձերբակալել «ազատություն» գրությամբ գրաֆիտիների համար

Թուրքիայում Բոսֆորի համալսարանի նորանշանակ ռեկտորի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները շարունակվում են: Ցույցերի հետևանքով բազմաթիվ ուսանողներ են ձերբակալվել: Ի նշան բողոքի՝ քաղաքացիները Ստամբուլում պատերին գրություններ են թողել, պահանջելով ազատ արձակել կալանավորված ուսանողներին: Իրավապահ մարմինները ձերբակալել են նաև պատերին գրություն թողած 5 ուսանողի՝ հայտնում է ermenihaber-ը:

Հաջակցություն անազատության մեջ գտնվող ուսանողների՝ պատերին գրել էին.

«Ազատություն համալսարանին, երկրին և Շիլանին (կալանավորված ուսանողներից մեկը)», «Մենք նրանց ազատություն ենք խոստացել», «Համալսարանը հայրենիք է»:

Թուրքիայում կան հազարավոր կալանավորված և դատված ընդդիմադիր ուսանողներ: Նրանց թիվը 2019թ դրությամբ կազմում էր 36.300։

Բոսֆորի համալսարանը տարածաշրջանում հեղինակավոր համալսարաններից մեկն է, որտեղ կրթություն է ստանում շուրջ 16 000 ուսանող։ Ակադեմիական լեզուն համալսարանում անգլերենն է։ Այն հայտնի է որպես երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկը։ Համալսարանի ռեկտորը, ում  նշանակումը դարձավ անկարգությունների պատճառ, ասել է, որ առաջիկայում նպատակ ունի համալսարանն ընդգրկել աշխարհի լավագույն 100 համալսարանների ցանկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում