Սև օր է նրանց համար, ով կապ ունի ֆուտբոլի հետ. ՖԻՖԱ-ի նախագահը՝ Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղից հետո միջադեպի մասին

Սև օր է նրանց համար, ով կապ ունի ֆուտբոլի հետ. ՖԻՖԱ-ի նախագահը՝ Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղից հետո միջադեպի մասին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայի առաջնության հանդիպումից հետո տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Ուղերձը հրապարակված է «ՖԻՖԱ»-ի կայքէջում։

«Ֆուտբոլային աշխարհը շոկի մեջ է այն ողբերգական միջադեպերից հետո, որոնք տեղի են ունեցել Ինդոնեզիայի «Կանջուրուհան» մարզադաշտում՝ «Արեմա» և «Պերսեբայա Սուրաբայա» ֆուտբոլային ակումբների միջև կայացած խաղից հետո (2։3)։

Սև օր է բոլոր նրանց համար, ովքեր ֆուտբոլի հետ կապ ունեն։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այս ողբերգական միջադեպերի հետևանքով մահացածների ընտանիքներին և ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում