Երևանի գերեզմաններից մեկում գողացել են թանկարժեք ծաղկամաններն ու խնկամանը
Երևանում անհայտ անձը կամ անձինք գերեզմանի վրայից պոկել ու գողացել են թանկարժեք ծաղկամաններ ու խնկաման, հայտնում է shamshyan.com-ը։
Երեւանի բնակիչ Ռիմա Մելիքսեթյանը կայքին պատմել է, որ երեկ՝ օգոստոսի 21-ին, այցելել է հոր շիրիմին եւ հայտնաբերել, որ գերեզմանի վրայից պոկել ու գողացել են թանկարժեք ծաղկամաններն ու խնկամանը:
«Երեկ հերթական անգամ այցելեցի հայրիկիս գերեզման ու կարկամեցի. ո՞նց կարող է մարդ այն աստիճան ստոր լինի, որ նման արարք կատարի: Մայրս, որ 80-ն անց կին է, իմացել է այս վանդալիզմի մասին, գամվել անկողնուն։
Կատարվածի մասին արդեն տեղեկացրել եմ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից մի աշխատակից է եկել, զննել դեպքի վայրը, բայց արդյոք կհայտնաբերվի վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները, չգիտեմ: Այսօր իմացա նաեւ, որ այս գերեզմանատնից, որն ավելի շատ հայտնի է Սիլիկյան թաղամասի գերեզմաններ, նմանատիպ բազմաթիվ գողություններ են տեղի ունեցել: Ստահակներն անգամ երեխայի գերեզմանից են տիկնիկն ու ծաղկեպսակը գողացել: Ոստիկանության ծառայողի գերեզմանն են թալանել ու այդպես մի քանի գերեզմաններ: Ու երբ լսում եմ, որ ոչ մի դեպք չի բացահայտվել, մոտս մտավախություն է առաջանում, որ մեր դեպքում էլ չի հայտնաբերվի ճիվաղը»,- ասել է տիկին Ռիման։
Կարծիքներ