Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարել է Ռուսաստանի հետ վիզաների ամբողջական վերացման Իրանի պատրաստակամության մասին
Իրանը պատրաստ է գնալ Ռուսաստանի հետ վիզաների ամբողջական վերացմանը, և այժմ ակնկալվում է, որ իրանցի պաշտոնյաների համապատասխան որոշումներով այդ ցանկությունը կյանքի կոչվի։ Այս մասին « Իզվեստիա » թերթին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
Այն, որ Ռուսաստանն ու Իրանը 2023 թվականին նախատեսում են համաձայնագիր իրականացնել երկրների միջև առանց վիզայի խմբակային զբոսաշրջային ճանապարհորդությունների մասին, այս տարվա մարտին հայտարարել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Համաձայնագիրը կնքվել է 2021 թվականի հուլիսի 1-ին։ Դրա շրջանակներում երկու երկրների քաղաքացիները զբոսաշրջության նպատակով առանց մուտքի արտոնագրի այլ երկիր կարող են այցելել մինչև 50 հոգանոց խմբերով՝ 15 օրից ոչ ավելի ժամկետով։ Արդյունքում օգոստոսի 1-ից մեկնարկել է առանց վիզայի խմբակային զբոսաշրջային փոխանակում Ռուսաստանի և Իրանի միջև։
Կարծիքներ