Որպես երևանցի շնորհակալ եմ շուրջ 5 տարի մեր քաղաքին նվիրված ծառայության համար. Տիգրան Ավինյանը Հրաչյա Սարգսյանի մասին գրառում է արել

Որպես երևանցի շնորհակալ եմ Հրաչյա Սարգսյանից շուրջ 5 տարի մեր քաղաքին նվիրված ծառայության համար:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Գնահատելով վերջին վեց ամսում քաղաքապետի հետ մեր համագործակցությունը՝ կարող եմ այն վստահ բնութագրել որպես հաջող աշխատանք՝ ի շահ Երևանի և երևանցու:
Հրաչյա Սարգսյանին մաղթում եմ միայն ձեռքբերումներ և նոր հաջողություններ իր հետագա գործունեությունում»,-ասված է գրառման մեջ:
Կարծիքներ