Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են ռազմաճակատի երկայնքով ռուսական ուժերի դեմ 235 մարտերի մասին․ ծանր մարտեր են մղվել Պոկրովսկի հատվածում

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են ռազմաճակատի երկայնքով ռուսական ուժերի դեմ 235 մարտերի մասին․ ծանր մարտեր են մղվել Պոկրովսկի հատվածում

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է դեկտեմբերի 20-ին Ուկրաինայի և Ռուսաստանի զինված ուժերի միջև 235 մարտերի մասին ռազմաճակատի երկայնքով, որոնցից 72-ը տեղի են ունեցել Պոկրովսկի հատվածում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Ukrinform-ը, ռուսական ուժերը 70 ավիահարվածներ են հասցրել ուկրաինական դիրքերին և բնակավայրերին՝ օգտագործելով 166 կառավարվող ավիառումբեր։ Ռուսական կողմը 3609 հրետանային հարձակում է իրականացրել։ 

Նշվում է, որ սկսած դեկտեմբերի 20-ի ժամը 18։00-ից՝ ռուսական զինված ուժերը «Շահեդ» տեսակի 97 ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։ Ուկրաինայի զինված ուժերը չեզոքացրել են Ռուսաստանի արձակած 97 ԱԹՍ-ներից 75-ը․ 

Հաղորդվում է նաև, որ ռուսական հարձակման հետևանքով Ուկրաինայի Ռովնո շրջանում քաղաքացիական ենթակառուցվածք է վնասվել։ Ռովնոշրջանի տարածաշրջանային ռազմական ադմինիստրացիայի ղեկավար Օլեքսանդր Կովալը հայտնել է, որ ենթակառուցվածքի աշխատակիցներից մեկը վիրավորվել է, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում