Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, գ. Հացիկ):Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն:  

Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել, արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, իսկ կաթնամթերքի փոխադրումը չի իրականացվել հատուկ մասնագիտացված՝ սառեցվող կամ հավասարաջերմ թափք ունեցող փոխադրամիջոցներով:  

Նշված խախտումների վերացման համար տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում