Պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում է Ագարակի բժշկական ամբուլատորիան
Պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում է Ագարակի բժշկական ամբուլատորիան: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են. ծրագրի շրջանակներում փոխվել են բուժհաստատության դռներն ու պատուհանները, կառուցվել է սանհանգույց, կոյուղի, ջրահեռացման համակարգ, ինչպես նաև կատարվում են հարդարման, կոսմետիկ նորոգման աշխատանքներ:
Աշխատանքների արժեքը 4 միլիոն դրամ է: Ագարակի բժշկական ամբուլատորիան սպասարկում է Արագածոտնի մարզի Ագարակ, Աղձք և Տեղեր համայնքների 3300 բնակչի:
Կարծիքներ