Պաշտոնանկություն և նոր նշանակում՝ Արցախի նախագահի հրամանագրերով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ստորագրել եմ հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։
Մեկ այլ հրամանագրով` այդ պաշտոնին եմ նշանակել Միքայել Վիրաբյանին՝ վաղաժամկետ դադարեցնելով ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի նրա լիազորությունները։
Կարծում եմ՝ Միքայել Վիրաբյանը պատվով կկատարի իր առջև դրված խնդիրները»։
Կարծիքներ