Ուկրաինան հիասթափված և շփոթված է F-16-ների մատակարարումների ուշացումներից
Ուկրաինայի իշխանությունները «հիասթափված և շփոթված են» ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման ձգձգումից, սակայն Կիևը տատանվում է հրապարակայնորեն քննարկել այդ «զգայուն թեման»։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը ՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին։
Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան համարում է F-16-ների մատակարարումը «կենսական նշանակություն» հակահարձակման հաջողության համար, իսկ մատակարարումների ուշացումը «հիասթափեցրել և շփոթեցրել է» Ուկրաինայի իշխանություններին, Կիևը չի համարձակվում հրապարակայնորեն քննարկել դրա պատճառները։ Ինչպես նշում է հեռարձակողը, դա պայմանավորված է նրանով, որ F-16-ը «զգայուն թեմա» է։
Կարծիքներ