ՌԴ-ի և Եգիպտոսի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել Է 10 տոկոսով. Ռուսաստանի դեսպան

ՌԴ-ի և Եգիպտոսի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել Է 10 տոկոսով. Ռուսաստանի դեսպան

ՌԴ-ի եւ Եգիպտոսի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել Է 10 տոկոսով եւ հասել 5 միլիարդ դոլարի նշագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Եգիպտոսում Ռուսաստանի դեսպան Գեորգի Բորիսենկոն:

Դեսպանը նշել Է, որ, չնայած համավարակի հետ կապված դժվարություններին, Եգիպտոսը կայունորեն մնում Է Ռուսաստանի հանգուցային առեւտրական գործընկերն Աֆրիկայում, նրան բաժին Է ընկնում մայրցամաքի հետ ապրանքաշրջանառության մոտավորապես մեր երրորդը: «2021 թվականին փոխադարձ ապրանքաշրջանառությունը, նախնական վիճակագրական տվյալների համաձայն, կազմել Է մոտավորապես 5 միլիարդ ԱՄՆ-ի դոլար՝ 2020 թվականի համեմատությամբ ավելացնելով 10 տոկոս»,-հայտնել Է դեսպանը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն Եգիպտոս Է արտահանել ցորեն եւ այլ հացահատիկային մշակաբույսեր, մետաղներ, փայտանյութ, մեքենաներ եւ սարքավորումներ, քիմիական արդյունաբերական ապրանքներ, եւ ներմուծում Է մրգեր, բանջարեղեն եւ տեքստիլ: Եգիպտական շուկայում գործում են մոտավորապես 470 հայրենական ֆիրմաներ, որոնք ներդրել են 8 միլիարդ դոլարից ավելի գումար, նշել Է դեսպանը:

Խոսելով ապրանքաշրջանառության ավելացման ճանապարհին խոչընդոտների մասին՝ դեսպանը նշել Է, որ շատ բան կախված Է մրցակցությունից եւ խոչընդոտներից սեփական արտադրողներին պաշտպանելու ցանկությունից, որոնք կապված են բյուրոկրատական ընթացակարգերի հետ: «Ջանում ենք ռուսաստանցի գործընկերներին օգնել՝ հաղթահարելու նման դժվարությունները: Դրանք կան, բայց ընդհանուր առմամբ զգալի արգելքներ չեն ստեղծում Ռուսաստանի եւ Եգիպտոսի հաջող կոոպերացիայի համար»,-ընդգծել Է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում