Լավրովը` ռուս-ուկրաինական բանակցությունների և Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն «այսօր կամ վաղը» Ստամբուլում՝ դեմ առ դեմ ձևաչափով։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները հաջողությամբ կպսակվեն։
Լավրովը խոսել է նաև Պուտինի և Զելենսկու հհարավոր հանդիպման մասին: Նա մասնավորապես ասել է, որ դա կարող է հնարավոր լինել Դոնբասի առանցքային հարցերի լուծման, Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման հարցում հստակություն ձեռք բերելու դեպքում միայն:
Կարծիքներ