Մոսկվան Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը կդիտարկի որպես ՆԱՏՕ-ի ներքաշում հակամարտության մեջ. Լավրով

Մոսկվան Ուկրաինայի տարածքում եվրոպական խաղաղապահ զորակազմի հնարավոր տեղակայման հարցում փոխզիջման հնարավորություն չի տեսնում:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ նման քայլը կնշանակի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ուղղակի պաշտոնական ներգրավվածություն:
«Այդ քննարկումն անցկացվում է բացահայտ թշնամական նպատակով, նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց հարկավոր»,- Լավրովի խոսքերն է մեջբերում Ria.ru-ն։
Ըստ Լավրովի, ռուսական կողմն այդ զորքերի ներկայությունն ուկրաինական տարածքում կդիտարկի ճիշտ այնպես, ինչպես դիտարկել է ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությունն Ուկրաինայում։
«Մենք, միանշանակ, չենք հետևելու նման գործողություններին: Դա կնշանակի, ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, արդեն ոչ թե իբր հիբրիդային, այլ արդեն ՆԱՏՕ-ի երկրների ուղղակի, պաշտոնական, անթաքույց ներգրավվածություն Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում: Դա թույլ տալ հնարավոր չէ»,- հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նաև հավելել է՝ անկախ նրանից, թե ինչպիսի դրոշների՝ ազգային, թե Եվրամիության դրոշի ներքո առաջարկվի նման զորակազմեր տեղակայել, միևնույն է, դրանք լինելու են ՆԱՏՕ-ի զորքեր:
Կարծիքներ