Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար

Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան։

Կիրիլ պատրիարքը կարևորել է երկու կողմերի հոգևոր առաջնորդների դերակատարությունը, ովքեր պետք է ջանք ներդնեն խաղաղության հաստատման համար։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ռուս եկեղեցին մշտապես ջանքեր է ներդրել՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի համայնքների միջև երկխոսության ձևավորման, հետագայում էլ պատրաստ է նույնն անել։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում