Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է հաստատվել

Արցախում 79 թեստավորման արդյունքում ապրիլի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 430 քաղաքացու հետազոտություն, որից 696-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- հայտնում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում