Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տան տանիք է այրվել

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տան տանիք է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 6-ին, ժամը 14։40-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում` մեկհարկանի բնակելի տան տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 16:30–ին:

Այրվել են տան տանիքը` 200 քմ, տանիքում առկա ավտոմեքենայի պահեստամասերը և տնտեսական իրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում