ԱՄՆ-ը վախենում է, որ Իսրայելը կօգտագործի իր հետախուզությունը խաղաղ բնակչության վրա հարձակվելու համար
Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Իսրայելը կարող է օգտագործել ԱՄՆ-ի կողմից տրամադրված հետախուզությունը՝ հարվածներ հասցնելու համար, որոնք սպանում են խաղաղ բնակիչներին և վնասում քաղաքացիական ենթակառուցվածքներին: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է The Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նշվում է, որ «գաղտնի հուշագիր, որը մեծացրել է հետախուզական տվյալների փոխանակումը Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև», կնքվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակումից անմիջապես հետո: Այս համաձայնագիրը գնալով ավելի շատ հարցեր է առաջացնում Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների և իրավապաշտպանների մոտ, գրում է թերթը։
Կարծիքներ