Մակրոնը կարծում է, որ իրավիճակը դեռ թույլ չի տալիս իրեն հայտարարել 2022 թվականի ընտրությունների պլանների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ մինչ այժմ իրավիճակն իրեն թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե արդյոք նա նախատեսում է երկրորդ անգամ առաջադրվել 2022 թվականի ապրիլին կայանալիք ընտրություններում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես հիմա այն իրավիճակում չեմ, որ խոսեմ ընտրությունների մասին»,- չորեքշաբթի ասել է Ֆրանսիայի ղեկավարը՝ պատասխանելով TF1 հեռուստաալիքի եթերում լրագրողների հարցերին ։
Նրա խոսքով, եթե ինքն արդեն հայտարարեր իր թեկնածությունը, դժվար կլիներ անհրաժեշտ որոշումներ կայացնել, մասնավորապես՝ զբաղվել կորոնավիրուսային համաճարակի նոր ալիքով։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2022 թվականի ապրիլի 10-ին և 24-ին։
Կարծիքներ