Թուրքիան ծրագրում է առաջին անգամ ANKA-3-ը դարձնել Hürjet և F-16-ի կործանիչի հետ աշխատող անօդաչու թռչող լցանավ
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը նոր շունչ է հաղորդում անօդաչու թռչող սարքերին և պատրաստվում է նոր կարողություններ ավելացնել ANKA-3-ին։ Թուրքիան ծրագրում է ANKA-3-ը առաջին անգամ դարձնել առաջին անօդաչու թռչող լցանավ։
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Լցանավ կամ հեղուկանավ-ծովային կամ գետային բեռնատար նավ է, որը նախատեսված է լցնովի բեռների տեղափոխման համար (նավթ, բենզին, հալած ասֆալտ, սպիրտ, կաթ, գինի, ձեթ, հեղուկ գազ և այլն։
ANKA-3-ը հայտնվել է հունական մամուլի ուշադրության կենտրոնում, որտեղ հատկապես նշվում է, որ Թուրքիան մեծ փոփոխություններ է կատարում իր անօդաչու թռչող սարքերի ոլորտում և դա Հունաստանին մտածելու տեղիք է տալիս։
Նշվում է նաև, որ հիշյալ անօդաչու թռչող տանկը կարող է աշխատել Hürjet և F-16-ի կործանիչի հետ։ Հետևաբար ստացվում է, որ Էգեյան ծովում Թուրքիան ունի Հունաստանի դեմ ևս մեկ զենք ու վերջինս պետք է պատրաստ լինի դրան։
Կարծիքներ