Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 20 ավտովթար. եղել է 1 զոհ, 22 վիրավոր

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 20 ավտովթար. եղել է 1 զոհ, 22 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 3, կաշառակերության, ծանր վիրավորանքի ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, զենք-զինամթեքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի, սպանության սպառնալիքի, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություններ ունենալու և 16 տարին չլրացածի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում