Չինաստանում երկրաշարժից 150 տոննա ալկոհոլ է արտահոսել
Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 տոննա ալկոհոլ է արտահոսել։Այս մասին հայտնում է South China Morning Post- ը:
Մասնագետներն անմիջապես միջոցներ են ձեռնարկել՝ հրդեհի վտանգը չեզոքացնելու համար:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լուժոու քաղաքում ՝ Luzhou Chennianjiao ընկերության պահեստում: Սեյսմիկ ակտիվության պատճառով չինական օղու (բայցզյու) ավելի քան 170 խոշոր կերամիկական տարաներ ճաքել են:
Երեկ տեղի ունեցած 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհն է դարձել 3 մարդ, ևս 100-ը վիրավորվել են։
Կարծիքներ