Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ
Ես ուզում եմ կարևոր հայտարարություն անել:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ կարևոր հրաման է ստորագրել:
«Սահմանվել է մինչև 300 հազար դրամ շեմ: Այսինքն, մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն: Մենք փորձել ենք նայել բանկային համակարգում փոխանցումները ինչ պատկեր ունեն, և տարբեր գնահատականներով ծանրակշիռ մեծամասնությունը տեղավորվում է այդ շեմի մեջ»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ շեշտելով, որ ասվածը վերաբերվում է չհարկվող գործարքներին միայն, աշխատավարձի հետ կապ չունի:
Կարծիքներ