Թրամփը ներում է շնորհել Կապիտոլիումի գրոհի մոտ 1600 մասնակցի
Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ առաջին անգամ ժամանել է Սպիտակ տուն և անմիջապես գնացել Օվալաձև աշխատասենյակ, որտեղ ստորագրել է ավելի վաղ հայտարարած գործադիր հրամաններից շատերը։ Առաջիններից մեկը 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի հարյուրավոր մասնակիցներին ներում շնորհելու հրամանն էր, երբ Թրամփի կողմնակիցները փորձեցին կանխել Ջո Բայդենի նախագահի պաշտոնում հաստատումը և անկարգություններ բարձրացրին Վաշինգտոնում։
«Հուսով եմ՝ այսօր ազատ կարձակվեն, սպասում են։ Մոտ 1500 մարդ»,- ասել է Թրամփը։ Ավելի ուշ ամերիկյան լրատվամիջոցների լրագրողները պարզաբանեցին, որ Թրամփը սխալ է խոսել, երբ նա նշել է այս թիվը, իրականում ներում է շնորհվել մոտ 1600 մարդու.
Կարծիքներ