«Մատ տեռորին». Լևոն Արոնյանը հրավիրում է բարեգործական միջոցառման

«Մատ տեռորին». Լևոն Արոնյանը հրավիրում է բարեգործական միջոցառման

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը տեղեկացրել է, որ այս կիրակի՝ նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանա «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։

 

«Միջոցառման ընթացքում ես և գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։ Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- հայտնել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում