Պատերազմող սահմանի վրա հայրս ազնվամորի է հավաքում, իսկ մայրս՝ պատրաստում դեղին լոբի․ Նարինե Աբգարյան
Ռուսաստանաբնակ հայտնի գրող` ծննունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից Նարինե Աբգարյանը, իր ֆեյսուքյան էջում ներկայացրել է սահմանային իրավիճակի մասին փոքրիկ տեղեկություն, որը իմացել է իր հորից։
Նա գրել է․
Իմ հարցին թե ինչպես են գործերը, հայրիկս ուսերն է թոթափում։
- Արագ գնացի կենտրոն, բերեցի ազնվամորի և դեղին լոբի: Մայրդ ազնվամորիները սառեցրել է - ջեմն արդեն եփել է: Լոբին էլ եփում է կուտենք սխտորի սոուսով։
Հարցիս թե, թնդանոթի ձայները Բերդ քաղաքում լսելի է՞
Հայրս պատասխանեց․
- Աղջիկս, ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր: Մենք սկզբում ոչ մեկին չենք վնասում, բայց եթե փորձեն, թող մեզ չմեղադրեն։
Մենք ունենք պատերազմի նոր վտանգ` կրկին մեր տարածքում: Գրեթե մեկ օր։ Գիշերը մի քանի ժամ հանգիստ էր, հիմա հրետանին ու տանկերը կրկին կրակում են: Մեզ քաղաքացիներիս արգելվում է մեկնաբանել այն, ինչ կատարվում է մեր շուրջ, սահմանին։
Այդ ամենի մասին միայն խոսելու է ռազմական գերատեսչությունը։
Տավուշցիների շրջանում անցկացված ուումնասիրություններից պարզ է դառնում, որ մարդիկ հանգիստ են, լիովին վստահում են երկրի ղեկավարությանը, հավատում իրենց բանակին: Աղոթում ենք զինվորի համար:
Մենք զոհեր չունենք, և Աստված մի արասցե.
Այնտեղ, պատերազմող սահմանի վրա հայրս ազնվամորի է հավաքում, իսկ մայրս պատրաստում է դեղին լոբի:
Ես ռազմական լուսանկարներ չունեմ, բայց կան ազնվամորու և լոբու նկարներ:
Ազնվամորի, լոբի, տապակը, որը ավելի քան երեսուն տարեկան է, և հայրիկիս հանգիստ ձայնը` աղջիկս, մի անհանգստացիր, ամեն ինչ կարգին է:
Այսպիսին է կյանքը.
Կարծիքներ