Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ
Երևանի ավագանին 2023 թվականին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում. առկա բոլոր գովազդները պետք է համապատասխանեին նոր պահանջներին: Գովազդային վահանակներին միասնական մոտեցումը նպատակ ուներ պահպանելու մայրաքաղաքի արտաքին ճարտարապետական տեսքը։
Կիևյան, Հալաբյան և մի շարք այլ փողոցների մեծ տեղեկատու դաշտով գովազդներն արդեն իսկ ապամոնտաժվել են, այժմ աշխատանքները շարունակվում են այլ փողոցներում:
Տնտեսվարողների հետ աշխատանքները ևս շարունակվում են: 600-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակների մեծ մասն արդեն իսկ հեռացված է: Ավագանու որոշումից մինչ այսօր մայրաքաղաքում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 9600 ինքնակամ տեղադրված գովազդ:
Կարծիքներ