Զինվորի տանը հյուր էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը

Զինվորի տանը հյուր էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը

Օրերս Զինվորի տանը հյուրընկալվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այդ մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է տղաների վերականգնման պայմաններին ու նրանց մասնակցությամբ մշակութային ծրագրերին: Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը Կարեն Գիլոյանին փոխանցել է վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաներից մի քանիսի ցանկությունը. նրանք ցանկանում են պրոֆեսիոնալ լողով զբաղվել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոստացել է աջակցել և կազմակերպել տղաների մարզումների մեկնարկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում