Ռուսաստանը հայտարարել է 45 լեհ դիվանագետների արտաքսման մասին
Մոսկվան, ի պատասխան Լեհաստանից ռուս դիվանագետների արտաքսմանը, պերսոնա նոն գրատա է հայտարարել 45 լեհ դիվանագետների, նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 13-ը։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Որպես փոխադարձության սկզբունքով ռուս դիվանագետներին արտաքսելու Լեհաստանի ոչ բարեկամական գործողություններին պատասխան. հայտարարվել են Լեհաստանի Հանրապետության դեսպանության և Իրկուտսկում, Կալինինգրադում և Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունների 45 աշխատակիցներ որպես persona non grata, նրանք պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը մինչև ապրիլի 13-ի օրվա ավարտը։ Համապատասխան գրությունը փոխանցվել է Ռուսաստանում Լեհաստանի դեսպանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ