Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2021 թ. հունվարի 22-ից

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2021 թ. հունվարի 22-ից

Tert.am-ը գրում է՝ Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2021 թ. հունվարի 22-ից, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Միջուկային զենքի արգելման միջազգային շարժման (ICAN) հաղորդագրությանը:

Պայմանագիրը վավերացվել է 50 երկրի կողմից:

Մինչև այդ պայմանագրի ընդունումը միջուկային զենքը միայն էր զանգվածային ոչնչացման զինատեսակների շարքում, որն արգելված չէր միջազգային իրավունքում՝ չնայած դրանից ենթադրվող «հումանիտար աղետալի հետևանքները»:

«Սա միջուկային զինաթափման ոլորտում նոր փուլ է: Տասնյակ տարիների ակտիվ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ հասնել նրան, ինչը շատերն անհնար էին համարում: Այսպիսով, միջուկային զենքն արգելված է»,- հայտարարել է ICAN-ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը:

Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել է 2017 թ. հուլիսի 7-ին, Նյու Յորքում 122 պետության հավանությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, այն է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամների:

Պայմանագրին միացած պետությունները պարտավորվում են երբեք և որևէ պարագայում չմշակել, չփորձարկել, չարտադրել և չկուտակել միջուկային զենք, ինչպես նաև՝ չկիրառել այն կամ էլ հանդես գալ նման սպառնալիքով, ինչպես նաև՝ իրենց տարածքում չտեղակայել այլ պետության միջուկային զենքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում