Միացյալ Նահանգները հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել
Միացյալ Նահանգները և Իսրայելը թույլ չեն տա Իրանի իշխանություններին ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Մեկնաբանելով Վիեննայի բանակցությունները՝ նա նշել է. «Ես դրանք չէի բնութագրի որպես ձախողմանը մոտ»։
«Միացյալ Նահանգները և Իսրայելը լիովին համերաշխ են իրենց ցանկության մեջ՝ երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի», - ասել է պաշտոնյան:
ԱՄՆ գործադիր խոսնակն ասել է, որ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը կքննարկի այս շատ լուրջ իրավիճակը Իսրայել կատարած իր այցի ընթացքում այս շաբաթ:
Կարծիքներ