Սպիտակ տան աշխատակիցը, որը սերտ կապ է ունեցել Բայդենի հետ, վարակվել է կորոնավիրուսով

Սպիտակ տան աշխատակիցը, որը սերտ կապ է ունեցել Բայդենի հետ, վարակվել է կորոնավիրուսով

Սպիտակ տան աշխատակիցը, որը սերտ կապ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախագահական ինքնաթիռում անցած ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 17-ին, հիվանդացել է կորոնավիրուսով։ Այս մասին երկուշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ հայտնել է ամերիկացի առաջնորդի մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Երկուշաբթի առավոտյան միջին դասի աշխատակցի COVID-19-ի թեստը դրական է եղել: Երեք օր առաջ՝ ուրբաթ օրը, աշխատակիցը մոտ 30 րոպե անցկացրել է նախագահի մոտ», - ասել է Փսակին:

Նրա խոսքով՝ Բայդենը վերջին օրերին երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել՝ կիրակի և երկուշաբթի առավոտյան, երբ հայտնի է դարձել, որ նրա հետ շփվող աշխատակիցը հիվանդ է։ Երկու թեստերն էլ բացասական են եղել։ Քանի որ Բայդենը լիովին պատվաստված է, նա չի գնա կարանտինի և կպահպանի իր սովորական գրաֆիկը, - ավելացրել է խոսնակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում