Լուսաղբյուր գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Լուսաղբյուր գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում՝ խանութի մոտակայքում, այրվում է տան տանիք։

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսաղբյուր գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 120 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։33-ին, մարվել՝ 02։08-ին։ Այրվել են կենցաղային իրեր, տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 20 քմ) և մոտ 30 քմ ջերմահարվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում