Ռեմսին տեղափոխվեց Քարդիֆ

Ռեմսին տեղափոխվեց Քարդիֆ

«Քարդիֆը» հայտարարել է կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գրում է Armsport.am-ը։

32-ամյա ուելսցին ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Ռեմսին «Քարդիֆի» սան է։

«Ընտանիքիս և ընկերներիս մոտ վերադառնալը պարզապես հիանալի է, ուստի ես երջանիկ եմ: Ակնհայտ է, որ ես «Քարդիֆ Սիթիի» երկրպագու եմ: Իմ նպատակն է օգնել թիմակիցներիս։ Բազմիցս ասել եմ, որ պարտական եմ ակումբին և երկրպագուներին»,- Ռեմսիի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը:

2022/23 մրցաշրջանում Ռեմսին «Նիցցայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում