«Ռոսպոտրեբնադզոր»-ում գնահատել են «դելտա» շտամի մուտացիայի վտանգավորությունը

«Ռոսպոտրեբնադզոր»-ում գնահատել են «դելտա» շտամի մուտացիայի վտանգավորությունը

Կորոնավիրուսի շտամի հետագա փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն «դելտա»-ի ճյուղավորումները, բայց այն բանի հավանականությունը, որ այդ տարբերակն ավելի վտանգավոր կդառնա, մեծ չԷ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Հաֆիզովը:

«Ամենայն հավանականությամբ, եւ մենք արդեն այժմ դա տեսնում ենք, առայժմ նոր տարբերակները կլինեն «դելտա»-ի շարքի ճյուղավորումների տեսքով: Այդ շտամները կունենան նոր մուտացիաներ, ընդ որում՝ ոչ միայն S-սպիտակուցի գենում, որոնք կարող են պաթոգենին առավելություն տալ «դելտայի» այն տարբերակի համեմատությամբ, որն այսօր գոյություն ունի»,-ասել Է Հաֆիզովը:

Նա նշել Է, որ արտասահմանյան գիտնականների հրապարակված տվյալների համաձայն, «դելտա»-ի տարբերակը գործնականում սպառել Է իրեն եւ հազիվ թե կարող Է կյանք տալ Էլ ավելի վտանգավոր շտամների: «Նկատելիորեն ավելի շատ են այն հնարավոր թեկնածու- մուտացիաները, որոնք կկարողանային մեծացնել պաթոգենի վայրի տեսակի հարմարվածությունը, բայց ոչ «դելտա»-ի, քան նրանք, որոնք կբարելավելին «դելտա»-ի հենց այս շտամի հարմարվածությունը: Այլ խոսքով՝ «դելտա»-ի՝ Էլ ավելի վտանգավոր ուղղությամբ զարգացման հավանականությունը մեծ չԷ»,-եզրափակել Է գործակալության զրուցակիցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում