Թուրքական ԱԹՍ-ը Սիրիայի հյուսիս-արևելքում հարվածել է լրագրողների մեքենային

Թուրքական ԱԹՍ-ը Սիրիայի հյուսիս-արևելքում հարվածել է լրագրողների մեքենային

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային, որում եղել են «JinTV» հեռուստաալիքի կին լրագրողները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, հարվածի հետևանքով վարորդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, երկու լրագրողներ վիրավորվել են, նրանք ավելի ուշ հոսպիտալացվել են։

«JinTV» հեռուստաալիքն իրեն ներկայացնում է որպես կանանց համար նախատեսված լրատվամիջոց, նրա կենտրոնակայանը գտնվում է Նիդեռլանդներում, իսկ աշխատակիցների թվում հիմնականում կանայք են Քրդստանից, Թուրքիայից, Սիրիայից, Իրաքից։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում