6 հայ շախմատիստ առաջատարների թվում է. Yerevan Open
Yerevan Open միջազգային մրցաշարի երկրորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող 46 շախմատիստից 6-ը՝ Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Շահինյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Հրայր Սիմոնյանն ու Հայկ Երիցյանը ունեն 2-ական միավոր և 17 առաջատարների թվում են:
Մրցաշարի A խմբում հանդես է գալիս 13 երկրների 129 շախմատիստ: Մրցաշարն անցկացվում է 3-րդ անգամ՝ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 11 մլն դրամ է:
Շախմատիստներից շատերը մասնակցել էին օրերս Ծաղկաձորում ավարտված «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարին: Yerevan Open-ի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի հնդիկ գրոսմայստեր Սունիլդուտ Նարայանանը (2647): Հայ շախմատիստներից ամենաբարձրը Տիգրան Պետրոսյանի վարկանիշն է (2562): Այդ ցուցանիշը 7-րդն է մրցաշարի մասնակիցների մեջ:
Կարծիքներ