Երիտասարդը խփել է թափառող շների վրա կրակած տղամարդու դեմքին. կրակողը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 24-ին, ժամը 03.00-ին զանգահարած երիտասարդը հայտնել է, որ մի տղամարդ Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում զենք է օգտագործում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, իրավապահները նշված վայրում հայտնաբերել, զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են ներկայացրել 32-ամյա մի տղամարդու, որը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի բնակիչ է: Նա ներկայացրել է «Մակարովի» նմանվող ատրճանակ՝ առանց փամփուշտների:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանություն զանգահարած երիտասարդից ընդունվել է հաղորդում, ըստ որի՝ ժամը 02.40-ին 32-ամյա տղամարդը կրակել էր թափառող շների վրա, ինչի համար ինքը խփել էր նրա դեմքին:
Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ