Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որի մասին հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. Իտալիայի փոխվարչապետ

Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որի մասին հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ, «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով որ այն շատ հաճախ անտեսվող ողբերգություն է, որը պետք է հիշել և այդ հիշողությունը փոխանցել սերունդներին՝ չմոռանալու համար։

«Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իմ և ողջ Լեգայի կողմից գրկում եմ մի ժողովրդի, որը կարողացել է հաղթահարել մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը: Հանցագործություն, որը խլեց միլիոն ու կես կանանց, տղամարդկանց և երեխաների կյանքը: Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որը պետք է հիշել և այդ հիշողությունը փոխանցել սերունդներին՝ չմոռանալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտել է Իտալիայի փոխվարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում