Գորիսի քաղաքապետը ծեծի է ենթարկել 30-ամյա երիտասարդին՝ վազանց կատարելու համար
Օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի է ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գ.-ին։ Այս մասին ահազանգել էին Armday.am-ի ֆեսբուքյան էջին: Մեր խմբագրությանը հաջողվեց կապ հաստատել տուժողի մոր՝ տիկին Կարինեի հետ։
Օգոստոսի 27-ին՝ գիշերը, ժամը 1-ին քաղաքապետ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի են ենթարկել քաղաքացի Արթուր Գ.-ին, տիկին Կարինեն պատմեց, որ գիշերը ժամը 2-ն էր սպասում էի, որ որդիս տուն պետք է գա, զանգ ստացա, որդիս էր, ասաց, որ բակում է, բայց չի կարողանում տուն գալ, բակ իջնելով տեսա՝ որդիս ծեծված և շատ վատ վիճակում էր, հազիվ կարողացել էր բակ հասնել: Իմ օգնությամբ բարձրացանք տուն: Առաջին օգնություն ցույց տվեցի, որդիս շաքարային դիաբետ ունի և այդ պահին շատ բարձր էր շաքարը: Որդուս ծեծի էին ենթարկել քաղաքապետ Առուշ Առուշանյանը և իր երկու ընկերները։ Մեր հարցին, թե՞ ինչն է եղել ծեծի պատճառը, տուժողի մայրը նշեց, որ նույնիսկ վիճաբանություն չի եղել, պատճառը զուտ այն էր, որ որդիս ցանկացել է շրջանցել նրա մեքենան, որից հետո կանգնեցրել են որդուս մեքենան և սկսվել է ծեծկռտուքը: Այս պահին որդիս գտնվում է «Հանրապետական» ԲԿ-ում, բժշկական զննումն անցնելուց հետո պարզվեց՝ որդիս քթի կոտրվածք ունի, աչքն ու ատամները նույնպես վնասված են,- պատմում է տուժողի մայրը: Մեր զրուղակիցը նշեց, որ հավելյալ մանրամասներ իմանալ չի հաջողվել իրեն, քանի որ որդին տուն հասնելուն պես կորցրել է գիտակիցությունը և այդքանն է հասցրել պատմել:
Եզրափակելով զրույցը տիկին Կարինեն նշեց, որ ամբողջ Գորիսը տեղյակ է, թե ինչպիսի ընտանեկան խայտառակ պատմության մեջ է հայտնվել Գորիսի քաղաքապետը, բայց որ իր կինը թողել և հեռացել է, դա չի ենթադրում, որ նա ծեծի պետք է ենթարկի համաքաղաքացիներին, այդպիսով հանգստացնելով իր նյարդերը, և ես՝ որպես մայր, պահանջում եմ, որ մեղավորները իմ հիվանդ երեխային այս վիճակին հասցնելու համար պատասխան տան օրենքի առաջ, և ես մինչև վերջ պայքարելու եմ» - եզրափակեց տուժղի մայրը:
Կարծիքներ