Բավարիայի նախագահն իր կարծիքն է հայտնել երկու տարին մեկ ԱԱ անցկացնելու վերաբերյալ
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է երկու տարին մեկ աշխարհի առաջնություն անցկացնելու մասին։ Այս մասին գրում է Armsport-ը։
«Իմ կարծիքով դա անմիտ գաղափար է։ Մեր ակումբը կտրականապես դեմ է այդ փոփոխությանը։ Աշխարհի բոլոր երկրպագուներին դուր է գալիս ներկայիս ձևաչափը։
Առանց այդ էլ բոլոր խաղացողները, մարզիչները և ղեկավարները բողոքում են խիտ գրաֆիկից, իսկ հիմա մտածում ենք այն ավելի հագեցնելու մասին։ Պետք է շատ զգույշ գործել, որ չվնասենք ֆուտբոլիստների առողջությունը։»,- Հայների խոսքերն է մեջբերում Kicker-ը։
Կարծիքներ